27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ. Կ. Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի բացման առթիվ՝ վարչապետը նշել է, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ նշվում է նրա 15-ամյակը: «Այս տարիներին ընթացքում հավաքներին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և կարծում եմ, որ այս շարժումը լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը: Ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է: Հայաստանն այս առումով բացառություն չէ, և դուք բոլորդ ունեք վաղվա օրն ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը, կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից, հնարավորությունից բավականություն և հաճույք ստանաք և դրան համապատասխան մտածեք ու գործեք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին լինել անկախ, ազատ, ակտիվ: «Պարբերաբար աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի էլ ավելի մրցունակ, ակտուալ, ժամանակակից լինեք, վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը»,- նշել է վարչապետը:

            Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների և պետական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած գործուն մասնակցության համար, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը մի քանի անձանց խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Այնուհետև հավաքի մասնակիցները գործադիրի ղեկավարին են ներկայացրել Հայաստանի զարգացման իրենց տեսլականն ու մի շարք հարցեր ուղղել Կարեն Կարապետյանին, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական զարգացմանը, հարկային, մաքսային ոլորտներին, առողջապահության, կրթության, սպորտի բնագավառներին և այլն:

Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի: «Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-340 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կողմից ծրագրերի իրականացմանը՝ նշել է, որ վերջինս մասնակցում է «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ