29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը ամփոփում է ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։

Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։

Գեղարքունիքի մարզ՝  34ահազանգ9արագարձագանքում:

Տավուշի մարզ՝  1 ահազանգ, 1 արագարձագանքում: Վայոց Ձոր մարզ՝  1 ահազանգ: Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքումլրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (1ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոն ներ անվճար տեղափոխելու (3 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (3ահազանգ), քվեախցիկում միաժամանակյա 2 անձանց քվեարկության (2 ահազանգ), ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (1 ահազանգ),վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման (4 ահազանգ),տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (19ահազանգ) և այլ դեպքեր (5ահազանգ)։   

Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ