03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է. Առավոտ

 

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է և փողով։ Այս նախապաշարումը կար նաև խորհրդային շրջանում՝ «այ տես դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել։ Իսկ նայի էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջարկի ապրում է»։ Հիմա նույն «օրինակելի պերսոնաժներն են» օլիգարխները։ (Ի դեպ ինձ թվում է, նրանց ավելի լավն են, քան պահեստապետերը, քանի որ վերջիններս պարզապես գողանում էին իրենց «վստահված» պահեստից, իսկ օլիգարխները, այնուամենայնիվ, մի փոքր ուղեղները շարժում են՝ հարստանալու համար)։

Բայց խորհրդային և հետխորհրդային առասպելաբանության կողքին կա  իրական, կյանք, որտեղ դուք հանդիպում եք բազմաթիվ կրթված մարդկանց, որոնց հենց այսօրվա Հայաստանում  հաջողության են հասել (ասենք, IT ոլորտում) և ապրում են միանգամայն բարեկեցիկ կյանքով։ Մենք գիտենք Եվրոպայում բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ սովորում էին և սովորում են միանգամայն «սովորական» ընտանիքի զավակներ։ Այնպես որ, սիրելի երիտասարդներ և ոչ այնքան երիտասարդներ, մի՛ հավատացեք հեքիաթներին, սովորեք ամեն օր ցանկացած հնարավորության դեպքում։  21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ