«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները. այն 12-րդ թռիչքն է կատարում
ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրեւի կարճատեւության եւ ներկայումս անձրեւի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ եւ խոնավ միջավայր սապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:
ՀՀ ԱԻՆ 42 փրկարար եւ 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: