01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվում է «Խոսրովի անտառի» տարածքի հետախուզություն

Այսօր՝ օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:

Հայաստանի ԱԻՆ-ից   հայտնում են, որ տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաեւ 2 քաղաքացի:

Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման եւ հետմարման աշխատանքներ:

Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ