14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ

Այսօր օգոստոսի 15-ին, առավոտյան Գյումրիում գրանցվել է 2 երկրաշարժ:

Առաջինը՝ ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 եւ արեւելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրորդ ավելի ուժեղ ցնցումը  9.15-ին է գրանցվել:  Այս անգամ Շիրակի մարզի Ջրաձոր  գյուղի մոտակայքում,  3.3 մագնիտուդով, էպիկենտրոնում 4-5 բալ:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության պետի խորհրդական, Սերգեյ Նազարեթյանը՝   <<Այս օջախները Սպիտակի երկրաշարժի  հետցնցումներ են, որոնք դեռ շարունակվում են ու  պարպումներ են և հնարավոր է շարունակվեն թույլ ցնցումները>>:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ