21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծեծել են հանրային պաշտպան Փափազ Ավագյանին. Հայկական ժամանակ

 

Օգոստոսի 12-ին Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում ծեծել են Վայոց ձորի մարզի հանրային պաշտպան 35-ամյա Փափազ Ավագյանին: 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն ու ծեծկռտուքը սկսվել է «արա»-ով դիմելու  պատճառով։

Թերթի հետ զրույցում փաստաբան Ավագյանը չի ցանկացել խոսել դեպքի մասին ու նշել է.

«Ուղղակի տհաճ է։ Երկու-երեք օրից ձեր հարցերին սպառիչ կպատասխանեմ, այս պահին  ցանկություն չունեմ զրուցելու էս հարցով։ Չգիտեմ ինչի համար ա եղել, ոնց ա եղել»։

Հարցին, թե այնուամենայնիվ, ծեծի հետևանքով ի՞նչ վնասվածքներ է ստացել, Փափազ Ավագյանը նշել է, որ վնասվածքներ ունի, սակայն այս մասին ևս ցանկություն չունի խոսելու։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ