26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վայոց ձորի հրդեհներն էկոլոգիական աղետի սկիզբն են. Ժողովուրդ

 

Բնապահպան Սիլվա Ադամյանը Հայաստանի համար էկոլոգիական աղետ է որակում Վայոց ձորում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օրեր շարունակվող հրդեհները: 

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ադամյանի հետ:

-Տիկին Ադամյան, արդեն քանի օր է, ինչ Վայոց ձորում և Խոսրովի անտառում հսկայական հրդեհները շարունակվում են: Տեղի ունեցածն ինչպե՞ս կարող ենք որակել:

-Մեր երկրում կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրներ կան: Մասնավորապես երկրագնդում գլոբալ տաքացումներն ու շոգերը, որ եղան Հայաստանում, նպաստում են կլիմայական փոփոխությունների: Սա էկոլոգիական աղետի սկիզբ է և այն կլինի շարունակական, եթե մենք չփորձենք բնությունը ճիշտ ձևով կառավարել: Մենք առկա խնդիրների մասին անընդհատ ենք խոսել, բայց ոչ ոք մեզ չի լսել: Սա ունենալու է շարունակություն, եթե մեր կառավարությունը, մեր պատկան մարմինները քայլեր չձեռնարկեն և ճիշտ ուղիով գնան: Եթե այդպես շարունակվի, մենք շատ ուրիշ փոփոխություններ կունենանք, լուրջ խնդիրներ կունենանք:

-Քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ տեխնիկայի համար դիմել ենք ՌԴ-ին, քանի որ չունենք սեփականը:

-Կարևոր չէ, թե այդ տեխնիկան ով կտրամադրի, իհարկե, դա միջոցներից մեկն է: Այն, որ մենք չունենք նման տեխնիկա, դա այլ հարց է: Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեխնիկա չունի՝ հրդեհների դեմ պայքարելու համար, դա ծիծաղելի է: Ավելին՝ դա ազգային անվտանգության խնդիր է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ