“Великолепный век” հայտնի սերիալի դերասանուհին ամուսնացել է

Թուրք դերասանուհի Այսիե Նուր Ֆետտախօղլուն, ով հեռուստադիտողներին հայտնի է հանրահայտ “Великолепный век” թուրքական սերիալում իր կերտած Մախիդեւրան Սուլթանի կերպարով, ամուսնացել է բիզնեսմենի հետ:
32-ամյա դերասանուհին նախկինում արդեն մեկ անգամ ամուսնացած եղել է, եւ այս անգամ շատ համեստ է նշել հարսանեկան արարողությունը: Հյուրերը եղել են մոտ 70 հոգի, իսկ հարսանիքի վկաները եղել են սերիալի ռեժիսոր Թիմուր Սավժին` կնոջ հետ:
Հարսանեկան արարողությունից հետո զույգը մեկնել է ճանապարհորդության: