Միքայելի հոգում միայն երգն է…/տեսանյութ/
Մանկուց երազում էր երգիչ դառնալու մասին: Ժողովրդական երգը թանկ ու հարազատ էր: Միքայել Ախրազյանը դժվարությամբ է վերարտադրում զգացմունքները: Նա կարծում է, թե մարդիկ սովորական ապրած կյանք կորակեն իր ներսի փոթորիկը:
Միքայելը 20 տարեկան է և վարպետության դասեր է ստանում աշուղ Սահանուշից, ով ստեղծել և ղեկավարում է Սպիտակում գործող «Հրաշք» համույթը:
Երաժշտական մասը ղեկավարում է Էդգար Պեպանյանը, ով բոլոր կատարողներին մասնիկ է նվիրում իր ներաշխարհից:
«13 տարեկանից եմ երգում և դեռ երազում եմ ճանաչված երգիչ դառնալու մասին»,-իր երազանքների մասին Միքայելը պատմեց Henaran.am-ի թղթակցին:
Զրույցի մանրամասները` տեսանյութում: