01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հաղարծինի ճանապարհին մահացած հայտնաբերված 32-ամյա տղամարդուն խեղդամահ են արել. նոր մանրամասներ

Հաղարծինի ճանապարհին մահացած հայտնաբերված Երեւանի 32-ամյա բնակչի սպանության գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանությունը: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ Սամվել Գեղամյանն է՝ ծնված 1985 թվականին, ով, ըստ հարազատների հայտարարության, հուլիսի 31-ին դուրս էր եկել տանից եւ այլեւս չէր վերադարձել։

2017թ. օգոստոսի 9-ին ստացված մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ Ս.Գեղամյանի մահվանն անմիջականորեն հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Ս.Գեղամյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ