07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոնց ուզում գրում-մրում եք».«Սասնա ծռեր»-ի դատը շարունակում է լարված ընթանալ

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ  մերժում է ամբաստանյալ Արամ Մանուկյանի և մյուս ամբաստանյալների դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմեց ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանին նշելով, որ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը մի քանի նիստ չի ներկայացել, որի համար դիմելու է հանրային պաշտպանի գրասենյակ՝ հանրային պաշտպան տրամադրելու համար:

Սերգեյ Կյուրեղյանը արձագանքեց. «Ես իմ պաշտպանից չեմ հրաժարվում, բայց դուք ինչի չեք պատասխանում: Ես Ձեզ հարցեր եմ չէ՞ տվել»:

Դատավորը նկատեց, որ նրա հարցերին պատասխանելու իրավունք չունի, ինչը առաջացրեց դահլիճի ծիծաղը:

Դատավորը որոշեց խորհրդակցական սենյակ գնալ բացակայող փաստաբանների հետ կապած որոշում կայացնելու:

Նա հրահանգեց բոլոր ամբաստանյալներին, բայցի Արամ Մանուկյանից և Հովահաննես Հարությունյանից, հեռացնել նիստերի դահլիճից:

Ինչից հետո ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) ասաց. «Ոչ միայն մուրճն ու մեխն է Ձեր ձեռքը, այլ նաև թուղթն ու գրիչը, ոնց ուզում գրում-մրում եք»:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ