09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Կառավարությունից   հայտնում են, որ արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարեւորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում եւ մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձեւավորմանը, ներդրումների ներգրավմանը:

Վազիլ Հուդակը, իր հերթին, նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստակամ է շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով եւ կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին եւ համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ