07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկիրը կանգնեցնում եք ՄԻԵԴ-ի առաջ. փաստաբանը՝ դատավորին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց:

Պաշտպաններ՝ Հարություն Բաղդասարյանը, Գրիշա Բալասանյանը, Հայարփի Սարգսյանը և Հրանտ Գևորգյանը միացան պաշտպան՝ Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը:

«Հարգելի դատարան, եթե չհրաժավեք ու չհեռանաք Ձեր այդ պահվածքով երկիրը կկանգնեցնեք Եվրոպական դատարանի առաջ»,-նկատեց Հրանտ Գևորգյանը:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:

Նշենք, որ 18 ամբաստանյալից նիստին ներկա են միայն 3-ը, 15 ամբաստանյալների վրա անցած դատական նիստին սանկցիա է կիրառվել և նրանք հեռացվել են դահլիճից: Ներկա են Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ