07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս տարի 26 հազար տոննա ծիրան է արտահանվել

Հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։  Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Այս տարի արդեն 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա։

Ելակի արտահանումը կազմել է 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը: Հանրապետությունից արտահանվել է 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է», – նշեց փոխնախարարը։

Նա նշեց, որ արտահանման հիմնական երկրներն են   ՌԴ-ն Վրաստանը, ԱՄԷ-ն , Բելառուսը և Ուկրաինան։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ