20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ժամանակակից հարսանիք՝ առանց «քյարթու» արարողակարգերի. Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Հուլիսի 22-ին Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը և ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել:

Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» և ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել: Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները:

Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ