01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը. Գրականագետը խնդիրներից

«Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է գրականագետ Վարդան Դևրիկյանը:
Դևրիկյանը նշել է , որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը:

Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, քանի որ գրքերը հովանավորի կարիք ունեն:

«Երկրորդ հատորն ավարտվում է 1914 թվականով, երրորդ հատորը կավարտվի՝ 1917-ով: Ընդհանուր առմամբ, գրողի կյանքի տարեգրությանը կվերաբերեն տասը հատորներից չորսը»,- նշել է գրականագետը: 

Գրականագետը  հույս է հայտնել, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ