07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում գլուխ կտրելու դեպքեր լինեն» /տեսանյութ/

«Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում գլուխ կտրելու դեպքեր լինեն, նույնիսկ եթե զինված բախում է», – այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«ՄԻԵԴ-ը շատ արագ սկսեց 23-ի գործի քննությունը, որն անկեղծ ասած՝ մեզ համար անսպասելի էր: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գլուխ կտրելն արտառոց երևույթ է, նույնիսկ եթե զինված բախում է: Նա չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպքեր տեղի ունենան»,- նշեց Ղազարյանը:

 Վերջինս շեշտեց՝  ապրիլյան պատերազմից հետո իրավաբան-իրավապաշտպանների խումբը մեկնել է Արցախ՝ տեղում փաստահավաք գործողություն իրականացնելու: 

«Օգոստոս ամսին առաջին խմբաքանակը ապրիլյան դեպքերի զոհերի գործերն էին: Այնուհետև ներկայացվել է Խալափյանների ընտանիքի՝ ծերունիների գործը և մինչև փետրվար ամիսը ներկայացրեցինք տեղահանված բնակիչների կողմից գանգատները: Երբ որ մարդու կյանքը վտանգի տակ է, սա նույնպես մարդու իրավունքների հարց է ներգրավում»,- նշեց  բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ