Կարևորն` ընտրությունը ճիշտ լինի
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ենթադրությունները, թե ՀՀԿ-ում ներքին խնդիրներ կան, վերադասավորումներ են արվում, գալիս են նրանից, որ նախագահը երիտասարդների նշանակեց վարչապետի, Պաշտպանության նախարարի պաշտոններում, ինչպես նաև ՀՀԿ-ի պատգամավորների թիվը բավականին երիտասարդացավ:
«Ասում են` Վիգեն Սարգսյանն էլ շատ երիտասարդ է իր պաշտոնների համար, ոչ ոք չէր ակնկալում, որ նա կլինի այդ պաշտոնին, բայց Վիգեն Սարգսյանին էլ նախապատրաստել են երկար ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Ադիբեկյանը: Ըստ նրա, հենց սրանց հիման վրա են ենթադրություններ անում:
«Մի´ վախեցեք, եթե թափուր տեղեր կան, մյուս թեկնածուները շատ են, կարևորն` ընտրությունը ճիշտ լինի»: