«Հիպիները ո՞նց առաջացան, թքեցին իրենց ծնողների ապրելակերպի վրա»
«Հայերը հեղափոխական ազգ չեն իրենց երկրում, դա հայտնի է: Ուրիշ երկրներում կարող են լինել, բայց ոչ մեր երկրում»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, երբ հիշեցրին, որ ընդդիմությունը «թավշյա» հեղափոխության կոչ էր արել:
Ըստ նրա, հայերը ավանդապաշտ են, նման հոգեբանություն ունեն: «Որդին հոր կամ պապի դեմ երբեք դուրս չի գա: Իսկ դրսում, քանի որ այնտեղ անհատապաշտություն է, սերունդներն էլ կտրված են իրարից, կարող է լինել: Հիպիները ո՞նց առաջացան, թքեցին իրենց ծնողների ապրելակերպի վրա: Հայաստանում նման բան չի կարող լինել: Երեխան մեծանում է հոր ավանդույթների տակ, հոր պատգամների տակ»,-նշեց նա:
Սոցիոլոգը նշեց, որ հենց այս պատճառով էլ հեղափոխությունների չեն դիմում, իրենց իրավունքներն էլ չեն պաշտպանում, ցույցերի էլ չեն մասնակցում: