27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին և նրանց կողմից բարձրացվող խնդիրների արագ կարգավորմանը: Առանձնակի ընդգծելով սիրիահայերի արագ ինտեգրման կարևորությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել սիրիահայերի խնդիրների կարգավորումն ու անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվել փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում, և տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Սրան զուգահեռ, մեր լիազորությունների շրջանակում, նաև համապատասխան աջակցություն ցուցաբերեք այն սիրիահայերին, ովքեր ցանկություն ունեն զբավել փոքր ձեռնարկատիրությամբ՝ իրենց ուրույն մասնակցությունն ունենալով մեր քաղաքի զարգացմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ