08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է մայրաքաղաքի մի շարք ավագ  դպրոցների աշակերտների, որոնք ամառային հանգիստը համադրելով ուսումնառության հետ`  «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ  միավորվել են «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում: ՀՀ բնապահպանության նախարարը ողջունել է նման ուսուցողական այցերի նախաձեռնությունը, հանգամանալից  ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթները, ինչպես նաև պատասխանել երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են թե նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, թե անձնապես՝  նախարարին:  Հարցերի շրջանակը բավականին լայն է եղել, երիտասարդները հարցեր են ուղղել   «Կանաչ էկոնոմիկա» ծրագրի, Երևանի բուսաբանական այգու, ոլորտում իրականացվող բարեփոխումների, էկոկրթության և  մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացնելով քաղաքացիական հասարակության հետ նախարարության աշխատանքը Արծվիկ Մինասյանը հորդորել է լինել պատասխանատու քաղաքացի, սիրել բնությունն ու հայկական յուրօրինակ բնաշխարհը: Անդրադառնալով պատանիների նախարարության հետ համատեղ աշխատանքի հնարավորությանը՝ նախարարն առաջարկել է մասնակցություն ունենալ Գոշ լճի շրջակայքում օգոստոսի 5-ին նախատեղվող շաբաթօրյակին, ինչին աշակերտները արձագանքել են մեծ ոգևորությամբ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ