01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շատ լավ է, որ նրանք միացել են «Ժառանգության» օրակարգին. Մարտիրոսյանը` «Ելքից»

«Լավ կլիներ, որ իրենք ժամանակին մասնակցեին, և այս օրին չհասնեինք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ իրենք դեռ շատ վաղ` դեռ 2013 թվականին,  առաջարկել էին այս օրակարգը:  

«Եթե իրենք ցանկություն ունեն նման օրակարգով հանդես գալ խորհրդարանում, մենք միայն կարող ենք ողջունել: Եթե Հայաստանում նման ընթացք լինի, բնականաբար, «Ժառանգությունը» չի կարող իր օրակարգից հեռանալ, և շատ լավ է, որ նրանք միացել են «Ժառանգության» օրակարգին, որ այդ պատկերացումն արդեն ունեն»,-հավելեց Մարտիրոսյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ հիմա էլ, ցանկացած պահի էլ կողմ է նման օրակարգին: «Եթե նմանատիպ նախաձեռնություն լինի օրենսդիր մակարդակով, շատ դրական կհամարեմ՝ անկախ նրանից, թե ինչ ելք կունենա: Ցանկացած նման քաղաքական մոտեցում, թեկուզ ոչ խորհրդարանում, միայն կողջունենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ