Գևորգ Սաֆարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ Գյուրջյանը հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը.
«Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարամաներաշխիքներ:
Դիմումի ներկայացումը կապված է Գևորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքիխուց տեղափոխելու հետ, հաշվի առնելով այն, որ այնտեղ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից:
Հենց այսօր լրանում է Գևորգ Սաֆարյանին պատժախցում պահելու ժամանակը և այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:
Սաֆարյանին առանձնացված խուց (առանձնացված մասնաշենքում) տեղափոխելով Կառավարությունը դեռ հնարավորություն ունի առարկայազուրկ դարձնել ՄԻԵԴ ներկայացված դիմումի պահանջն ու սեփական նախաձեռնությամբ ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածներով սահմանված պարտականությունը՝ Գ.Սաֆարյանին անմարդկային վերաբերմունից և խոշտանգումներից զերծ մնալու մասով»: