Վրաստանում հաղթում է իշխող կոալիցիայի թեկնածուն
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին 3 մլն 537 հազար 719 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 648 հազար 662 մարդ կամ ընտորղների 46, 6 տոկոսը: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ըստ նույն աղբյուրի, նախնական տվյալներով, հաղթում է իշխող “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածուն Գեորգի Մարգվելաշվիլին:
Նրան հաջորդում է Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն` 21,88% ձայնով, իսկ երրորդ տեղում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է 10,07% ձայնով:
Նշենք, որ Վրաստանի նախագահի աթոռի համար պայքարում է 23 թեկնածու: