01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Շիրխանյանը չի կարող ոտքի կանգնել

Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով նիստն այսօր շարունակվել է :

Պաշտպանության նախկին փոխնախարար, գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը բերվել է նիստերի դահլիճ:

Շիրխանյանի  շահերի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը թույլ տա նրան ոտքի չկանգնել` ելնելով նրա առողջական խնդիրներից: Դատարանը միջնորդությունը բավարարել է :

Ամբաստանյալներից Էդվարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու իր պաշտպանյալի առողջական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մյուս պաշտպանները միացան Էդվարդ Ներսիսյանի շահերի պաշտպանի միջնորդությանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ