11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մինսկի խմբի փորձերն ուղղված են զուտ կազմակերպչական հարցերին

«Արդեն մի քանի տարի է՝ Մինսկի խմբի գործընթացը՝ սկսած կազանյան հանդիպումից, չի զբաղվում ԼՂ կոնֆլիկտի կարգավորմամբ»,-նման համոզման է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մինսկի խմբի փորձերն ուղղված են զուտ կազմակերպչական հարցերին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Իսկանդարյանի խոսքով՝ համանախագահներն այդ կերպ ընդամենը փորձում են նվազեցնել բռնությունների մակարդակը և կանխել լայնամասշտաբ բախումների հնարավորությունը, սակայն  այդքան էլ լավ չի ստացվում :

«Ես չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ կարելի է սպասել, որ կյանքի կկոչվեն Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Կողմերը փորձում են ճնշել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը բացահայտ չի ցանկանում պայմանավորվածությունները կատարել»,-եզրափակեց Իսականդարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ