Փակուղի. Իրավունք
«Ելք» դաշինքը հնարավոր է ԱԺ-ում առաջ քաշի Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ: Այս մասին հայտարարել է «Ելք» դաշինքի քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Թերթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Բեքարյանից հետաքրքրվեց՝ համամիտ է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանի այս հայտարարությանը: «Ես համաձայն չեմ այդ հայտարարությանը: Ընդհանրապես համաձայն չեմ որեւէ հարցի մասին հնչեցրած ծայրահեղ դիրքորոշումներին: Հազար գործիք ու եղանակ կա աշխատելու, պետք չէ ծայրահեղացնել»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակի այն հայտարարությունից հետո, թե ռուսերենը պետք է պետական լեզու դառնա Հայաստանում, Մարուքյանը խոսեց ԵՏՄ-ից դուրս գալու մասին:
Եթե հաշվի առնենք քաղաքական գործընթացները, ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությունն էլ հաշվի չառնենք, արդյո՞ք ժամանակը չէ, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից: «Չէ, անկեղծ ասած: Ես այդպիսի կարծիք չունեմ: Ցանկացած դաշտում առաջացած հարցերը աշխատանքով հարթելու խնդիր կա: Դռները շրխկացնելու այդ միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու: Եթե կան խնդիրներ, պետք է աշխատել: Աշխատելու արդյունավետությունը, հնարավորությունը մեծանում է, եթե ներկա՞ ես, թե՞ բացակա»,-պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: