Ինձ առաջարկել են արաբերեն երգել.հալեպահայ երգիչը բացեց փակագծերը/տեսանյութ/
Հալեպում ծնված երգիչ` Սաքո Բուդուզյանը վաղ մանկության տարիներից հոգու խորքում զգում էր անսահման սեր հայրենասիրական և ազգային երգերի հանդեպ:
Այս օրերին երգիչը հայրենիքում է: Վերջերս մայր հողի վրա նկարահանեց «Գարեգին Նժդեհ» տեսահոլովակը: Փառքի ու գովասանքի երբեք չի ձգտել, կատարում է հոգու պարտքը, ասում է, որ առանց հայերեն երգի ապրել չի կարող:
«Ցեղասպանությունից ազատված ժողովուրդը, որն ապրում էր Սիրիայում և Լիբանանում թուրքերեն երգ էր լսում: Հիշում եմ`բոլոր տներից թուրքերեն երգի ձայն էր գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սաքո Բուդուզյանը:
Բուդուզյանը հիշում է` երգել սկսեց դեռ մանկապարտեզից.«Ուսուցիչները ինձ բարձրացնում էին սեղանի վրա ու ես երգում էի…ինձ առաջարկել են արաբերեն երգել, բայց ես ընտրել եմ ազգային երգերի ուղին»:
Սաքո Բուդուզյանը երգել է Հալեպի հայկական եկեղեցում«.10 տարեկանից մինչև 30 տարեկան դպիր եմ եղել և ծառայել եմ հայ եկեղեցուն»,-ասում է երգիչը:
Սաքո Բուդուզյանը երազում է Հայաստանում մենահամերգ ունենալու մասին.«Ես չեմ կարող ասել` ես կամ, ինձ ներկայացրեք: Ես անում եմ աշխատանք և ուզում եմ գնահատվել: Հայաստանում համերգ ունենալը բավականին թանկ է ու ես չեմ կարող այդքան գումար վճարել»,-անկեղծացավհալեպահայ երգիչը:
Զրույցի մանրամասները` տեսանյութում: