22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

18 ամբաստանյալներն էլ նիստերի դահլիճում են. դահլիճը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և բոլոր ամբաստանյալները բերվեցի դատական նիստերի դահլիճ:

Ամբաստանյալները այս անգամ ևս չհարգեցին դատարանը և ոտքի չկանգնեցին: Դատավորը կրառեց նախազգուշացման սանկցիա:

Դատական նիստը գնվում է ամբաստանյալների ճանաչման փուլում:

Նշենք, որ երբ բերվեցին ամբաստանյալները դահլիճում գտնվող հարազատները մի քանի րոպե ծափահարում էին և բղավում. «Սասնա ծռեր…»

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ