24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ «կռիշան» նախագահն է. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեի վերահսկողության ներքո գործող նոր մարմինը’ «Նորֆոլկ քոնսալթինգը», որն ստանձ­նել է տնտեսվարողների կողմից ՀՀ ներկրվող բեռների մաքսազերծման ֆունկցիան, թերեւս պետք է դիտար­կել վարչապետի’ «պրիմիտիվ գողու­թյանը» վերջ տալու, ինչպես նաեւ թափանցիկ աշխատաոճ որդեգրելու մասին Սերժ Սարգսյանի հրովար­տակի իրագործման համատեqստում: Անշուշտ գովելի է, երբ կառավարու­թյունը պետական միջոցների գողու­թյանը (պրիմիտիվ կամ հանճարեղ մտածված) վերջ տալու նախաձեռնու­թյուն է հանդես բերում: Բայց արդյոք մեթոդներն ու եղանակները, որոնք պիտի երաշխավորեն պետական մի­ջոցների արդյունավետ իրացումն ու միտված լինեն պետական գանձա­րանը լցնելուն, իրականում հենց այդ նպատակներին են ծառայում: ՊԵԿ նոր վարչարարությունը, սակայն, միանշանակ չի ընդունվում, ավելին՝ դժգոհության ալիք է բարձրացրել տնտեսվարոդների եւ բեռնափոխադրում իրականացնողների շրջանում: Թերթը զրուցել է բեռնափոխադրում իրա­կանացնող խոշոր ընկերություններից մեկի՝ «Մար թրեյդ» ՍՊԸ սեփականատեր Կարլեն Մկրտչյանի հետ (նրան է պատկանում նաեւ «Երեւան տուրը», որն զբաղվում է ավիատոմսերի վա­ճառքով): Մկրտչյանը եւս թերահավատորեն է վերաբերվում ՊԵԿ նա­խաձեռնությանը. «Ես էլ Ձեզ նման հասարակ մարդ եմ, ինչ մեկնաբանեմ: Ձեզնից ինչ-որ մեկը գալիս է Ձեզնից ինչ-որ բան խլելու, դե պայքարեք էլի, ինչ ասեմ»: 

-Մամուլում հաճախ է գրվում, որ Դուք ազդեցիկ հովանավոր ունեք իշխանության բարձր օղակներում: Մասնավորապես խոսվում է, որ Ձեր կռիշը «Կրակեմ Հրաչն» է՝ ՀՀ Նախագահի անվտանգության ծառայության պետ Հրաչյա Հարու­թյունյանը:

-Հրաչիկ Հարությունյանն ինձ հետ պարզապես ընկեր է, ամիսը մեկ կամ երկու անգամ հեռախոսով իրար հետ խոսում Ենք: Ինչ «կռիշա», ինչը նա պիտի հովանավորի: Իմ «կռիշան» հանրապետության նախագահն է, նույնը՝ ձեր: Այսինքն՝ ով ում հետ ընկեր-բարեկամ է, «կռիշա» է կոչվում:

-Գործարար աշխարհում ըն­դունված է, չէ, ինչ-որ մեկի բիզնե­սին «կռիշ»՝  տանիք կանգնելը:

Այսինքն՝ ինչ «կռիշա» պիտի կանգնի: Գա Թուրքիայում չարչարվի, ապրանք հավաքի: Ընդեղ ով է ճանա­չում՝ էստեղ նախագահականում ես աշխատում, թե չէ, էնտեղ բոլորովին հավասար է: Ասում եմ Ձեզ՝ հեքիաթ­ներ են: Կգա մի գեղեցիկ օր, եւ Դուք ինքներդ կհամոզվեք,.մարդու անունն իզուր մի տվեք ու հոլովեք: Էնքան ընկերներ ու ծանոթներ ունեմ, ինչ է՝ բոլորին ասեմ «կռիշա»: Ինչ է նշա­նակում «կռիշա»: Ով որ ասում է, թող գա մտնի իմ հետ 50/50 փայ, գնանք- աշխատենք, մի մեքենա բերենք, երկուսը, տեսնի, որ եթե միլիոն կամ միլիարդ կա, թող փայս կիսի: Բաց դռներ են, Դուք էլ կարող եք գնալ-բերել, մեկ ուրիշն էլ: Սուտ բան է, նման բան չկա, ես ընդհանրապես նման բաներին չեմ արձագանքում, բայց եթե հարցնում եք, պատասխանում եմ: Ուրեմն, եթե մի գիժ քարը գցում է փոսը, 40 խելոք պիտի չարչարվեն հանեն:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ