01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավելի լավ է անպետք ինֆորմացիա մի կեր, բամբասանք մի կեր, սուտ մի կեր

 Պահքով և աղոթքով նախապատրաստվենք  գալիք մեծ տոնի Պատարագին, որպեսզի մենք էլ հաղորդվելով մեր Տիրոջ Սուրբ Մարմնի և Արյան հաղորդությանը, հուսանք, որ մենք էլ ամեն անգամ կփոխակերպվենք, կայլակերպվենք և կազատվենք մեր հին` նենգ մարդուց: Սպասենք Պայծառակերպության տոնի մեծ խորհրդին, շտապենք կիրակի գնալ մասնակցել Պատարագի, իսկ տոնի բուն խորհրդից հետո կարող եք զվարճանալ` միմյանց վրա ջուր ցողելով, որը խորհրդանշում է մաքրություն մեղքի կեղտից, ինչը Մկրտության բաղկացուցիչ մասերից է: Իսկ երբ մենք բավարարվում ենք միայն վայրենաբար միմյանց թրջելու անհիմն ցանկությամբ, ուրեմն մեր մեջ դեռ ապրում է հեթանոսական սովորությունները: Գրագետ մոտենանք եկեղեցական տոներին և հարգանքով հիշենք ժողովրդականը` առանց ծայրահեղությունների:

Իմացիր քո թույլ տեղերը, թե որտեղից կարող է մտնել թշնամին, ու պայքարիր այդ բաց դռների դեմ: Եթե օրինակ պահքի ժամանակ դու հրաժարվում ես կենդանական սննդից, բայց տանել չես կարողանում սկեսրոջդ կամ զոքանչիդ, ապա խախտվում է քո բուն նպատակը պահք պահելու: Ավելի լավ է անպետք ինֆորմացիա մի կեր, բամբասանք մի կեր, սուտ մի կեր, ամենակարևորը կործանիչ սերիալներ մի կեր: Եթե դու հրաժարվես այսօրվա խաբուսիկ կեղտերից, դա արդեն մեծ պահք է: Ամեն օր ավելանում են մարտահրավերները, հետևաբար ամեն օր պետք է պայքարենք դրանց դեմ մեր հոգևոր իմացությամբ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ