17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրավական առումով որեւէ խոցելի տեղ չկա. Ա. Ղուլյանը` Բակո Սահակյանի վերընտրվելուց

«Կարծում եմ՝ հաղթել ենք բոլորս, որովհետեւ մեզ հաջողվել է միասնաբար անցկացնել քաղաքական կարեւոր մի գործընթաց, որի արդյունքում մենք ընտրեցինք Արցախի հանրապետության նախագահ։ Եւ 2018–ի սեպտեմբերից նա կիրականացնի իր լիազորությունները»,-այսօր Արցախում նախագահի ընտրություններից հետո լրագրողներին ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ Բակո Սահակյանն երրրորդ անգամ է ընտրվել:

«Չեմ կիսում այդ կարծիքը։ Տեղը չէ, որ քաղաքական բանավեճ բացենք։ Իրավական առումով որեւէ խոցելի տեղ չկա, եթե այդպիսի բաց լիներ, առաջին հերթին խորհրդարանում քաղաքական ուժերը եւ գործող նախագահը չէր տա համաձայնությունը, որ առաջադրվեր։ Պետք է Սահմանադրությունը ճիշտ կարդալ, ճիշտ ընկալել»:

Արցախի խորհրդարանի նախագահի խոսքով, մենք գործ ունենք երկու ժամանակահատվածում համաժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի հետ, որը սեպտեմբերին ավարտում է իր լիազորությունների ժամկետը եւ  արդեն սեպտեմբերից շարունակելու է որպես  խորհրդարանի կողմից ընտրված նախագահ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ