22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը պիտի հասցվի տարեկան 3 միլիոնի

«Մեծ հույս ունենք, որ մեր վերջնական ձևավորումից կոմիտեի հոգսերը կթեթևանան: Մեր գործունեության ուղղություններից է թվային մարքեթինգի իրականացումը` համացանցում երկրի ճանաչելիություն բարձրացումը: Մենք արդեն այդ գործընթացի իրականացման համար ընդգրկել ենք մարդկանց»,-այսօր ասուլիսին հայտարարեց Զբոսաշրջային զարգացման հիմնադրամի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը: Նա նկատեց, որ իրենց հիմնական խնդիրը տեղեկատվական դաշտում հաջողության հասնելն է:

Նրա խոսքով` միայն պատմամշակութային ժառանգությունը բավարար չէ զբոսաշրջիկների քանակն ավելացնելու համար:  «Նախատեսում ենք նաև տեղեկատվական կենտրոն ստեղծել օդանավակայանում»,-ա:

Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 միլիարդ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ