27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խորհրդարանի հատուկ նիստից նոր մանրամասներ են հայտնի

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախ բացման խոսքով հանդես է եկել Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով մասնավորապես խոսել է նիստի խորհրդի մասին՝ ներկայացնելով հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին:

Այնուհետև «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցություններից ելույթներով համապատասխանաբար հանդես են եկել Արթուր Թովմասյանը, Վահրամ Բալայանը և Աշոտ Ղուլյանը, ովքեր հիմնավորել են գործող նախագահի առաջադրման իրենց նախաձեռնությունը: Իսկ «Շարժում – 88» խմբակցությունից Էդուարդ Աղաբեկյանին ներկայացրել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:

Հաջորդիվ ելույթներով հանդես են եկել նախագահի թեկնածուներ իր լիազորությունները դեռևս չավարտած գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Գործող նախագահը մասնավորապես անդրադարձել է անցած տասը տարիների ընթացքում կատարած աշխատանքներին և արդյունքներին, ինչպես նաև անդրադարձել է գալիք շրջանում ընտրվելու դեպքում իր կողմից իրականացվելիք նոր ծրագրերն:

Իսկ Է. Աղաբեկյանը իր ելույթում հիմնականում անդրադարձել է բացթողումներին և նշել այն կարևորագույն ոլորտները, որոնց մտադիր է ուշադրություն դարձնել, եթե ստանա Խորհրդարանի վստահությունը: Նախագահի թեկանծուները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին:

Այս պահին կարճատև ընդմիջում է հայտարարվել:

Նշենք որ նիստին 33 պատգամավորներից ներկա են 32-ը: «Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում է Արմո Ծատուրյանը:

Քիչ հետո տեղի կունենա փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները կհրապարակվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից: 

Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Artsakhpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ