Երևանի Հաղթանակ թաղամասում 5 օր շարունակվող հրդեհը մարվել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 23:37-ին, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 15:42-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա: