29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հեռանալուց առաջ պետք չէ հայհոյել

 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել կոչով՝  ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: «Եթե դա հիմա չարվի, ուրեմն պետական շահերը ստորադասվում են ինչ-որ հարցերի»,- նշել էր Մարուքյանը: Մարուքյանի կոչը կապված էր ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ–ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկի հետ:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այս առնչությամբ նշեց․ «ԵՏՄ-ից դուրս գալու որոշումը նույնիսկ ուշացած է։ Ավելի ճիշտ կլիներ չանդամակցել ԵՏՄ-ին։ Բայց ԵՏՄ-ից դուրս գալն ի՞նչ է նշանակում․ պատերազմ հայտարարել Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան-Ղրղզստան միությա՞նը։ Ես կարծում եմ՝ պետք չէ պատերազմ հայտարարել այդ թուրք-սլավորնական միությանը»։

Այդուհանդերձ, Ազատ Արշակյանը շեշտեց՝ ասվածից պետք չի ենթադրել, որ եթե ՀՀ-ն ուզենա դուրս գալ ԵՏՄ-ի կազմից, չպիտի դիմի այդ քայլին։ «Պետք է ոչ թե հայհոյելով դուռը շրխկացնել ու դուրս գալ, այլ սահմանված կարգով անել ամեն ինչ՝ ՀՀ-ի շահերի մասին հիշելով։ ԵՏՄ անդամ երկրները մեզ համար ամենևին էլ դաշնակիցներ չեն, ուստի հարկավոր է ազգային շահերը պաշտպանելով՝ դուրս գալ այդ միությունից։ Այնպես որ, Մարուքյանը շատ էլ ճիշտ բան է առաջարկել, իսկ որ առաջարկի՝ ինչպե՞ս դուրս գալ այդ միությունից, ճանապարհը ցույց տա, այդ ժամանակ արժե նաև դա քննարկել», – նշեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ