Թուրքիայից փախչելը շատ հեշտ է․ Նիշանյանը բանտից փախուստից հետո հարցազրույց է տվել
Պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը, որ 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որ պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն է ունեցել։
Հերթական թույլտվությունի հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»։
Փախուստից հետո թուրքական «Hürriyet» թերթը հեռախոսազրույց է ունեցել Նիշանյանի հետ։ Նա թերթին հայտնել է, որ բանտում անցկացրած 3,5 տարին անգամ շատ էր անարդար, ոչ իրավական պատիժների համար, որ ինքը կրել է։ Նշելով, որ ևս երեք տարի չէր կարող դիմանալ՝ Նիշանյանն ասել է․ «Սկզբում ատամներս սեղմելով դիմացա, բայց քանի որ անադարությունից չհրաժարվեցին, այս որոշումը կայացրեցի։ Այս անհեթեթությունն այլևս չէի կարող հանդուրժել»։
Մտավորականն իր գտնվելու մասին որևէ տեղեկություն չի հայտնել՝ նշելով, որ կարող է լինել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։
«Թուրքիան մեր երկիրն է։ Անշուշտ մի օր կվերադառնանք։ Թուրքիայից փախնելը շատ հեշտ է։ Որոշակի գումարի դիմաց, ինչպես տեսնում եք, բոլորն էլ կարող են փախնել»։