26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաքսային միությունը Հայաստանի համար փակուղի է. տնտեսագետ

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր ”Հենարան” մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հնարավոր ազդեցության մասին մեր տնտեսության վրա, ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին ամբողջությամբ փոխեց Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը:

“Վերջին տարիներին Հայաստանը որդեգրել է տնտեսության զարգացման նոր ուղի: Եթե այդ ընթացքում Հայաստանը գրանցել էր որոշակի տնտեսական աճ, բայց չկար որեւէ տնտեսական զարգացում, ապա այսօր Հայաստանը հայտնվել է փակուղում: Եթե մինչ այդ կային տրանսվերներ, օտարերկրյա ներդրողներ, որոնք ապահովում էին Հայաստանի տնտեսական աճը, ապա սեպտեմբերից հետո առաջացավ մի վիճակ, որ Հայաստանի շուրջ առաջացել է դատարակություն ու անորոշություն”,- ասաց բանախոսը:

Ըստ նրա` ընտրելով Մաքսային միության ճանապարհը` Հայաստանը բաց թողեց դինամիկ զարգանալու ուղղությունը, մինչդեռ Եվրամիության հետ համագործակցության ընթացքում չէին բացառվում նոր գործակցությունները:

“Այժմ Հայաստանն ամրագրել է կախյալ զարգացման ուղին: Այլեւս որեւէ երաշխիքներ չկան, որ այդ ցուցանիշները փոփոխություն կկրեն: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ դժվար է կանխատեսում անելը: Քաղաքական գործողությունների համատեքստում ՀՀ Կառավարությունն իր գործողությունները դասավորում է իներցիոն ռեժիմով եւ կորցրել է իր գործողությունների ազատությունը:,- նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով բուն Մաքսային միությանը` Ա. Եղիազարյան ասաց, որ այն  Հայաստանի համար փակուղի է եւ որ Մաքսային միությունն ինքն էլ դեռեւս կայացած կառույց չէ:

“Տնտեսական առումով այն Հայաստանին ոչինչ չի կարող տալ եւ Հայաստանի տնտեսությունը հասցնել դինամիկ զարգացման: ՄՄ մտնելով` մենք մտնում ենք անորոշությունների շրջան: Իսկ այն գաղափարը, թե Հայաստանը կարող է մանեւրել “եւ-եւ” -ի սկզբունքով`դա կարծես դիվերսիոն գաղափար է, որը չի կարող լինել: Իրավական առումով այդ քաղաքականությունն անհամատեղելի է”,- ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ