26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մեզ համար գերակա խնդիր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» /տեսանյութ/

 

«Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումն անչափ կարևոր է՝ անկախ արձանագրված արդյունքից: Այս հանդիպումից առնձնապես մեծ սպասելիքներ չունեինք,  քանի որ այս կոնֆլիտկտը շատ բարդ է ու հեշտ չէ միանգամից ինչ-որ մեծ բան փոխել: Բազմթիվ փորձագետներ պնդում են՝ այսպիսի հանդիպումները, որոնք մեծ արդյունք չեն տալիս, անիմաստ են, բայց ես բոլորովին  համաձայն չեմ:  ՀՀ ԱԳ նախարարը  նշեց՝ հարկ է կյանքի կոչել Վիեննայում ու Սանկտ  Պետերբուգում ձեռք բերված իրավունքները, իսկ ուժի կիրառումն ուղղակի անթույլատրելի է», – այսօր   լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինս շեշտեց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին արդեն խոսում  է  նաև ԵԱՀԿ ՄԽ-ն:

«Մեզ համար գերակա խնդիր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. սա շատ կարևոր շեշտադրում է, որը հայկական կողմն անում է: Բրյուսլում    ևս Նալբանդյանը չնահանջեց ու մեր դիրքերը պահպանեց», – նշեց Գառնիկ Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ