01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր կանոններ հանրային սննդի վաճառման համար

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարակններից մեկը վերաբերում էր հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառմանը: Վարչապետը նախ հիշեցրեց, որ 2016 թվականին ընդունված հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կամակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերերսի առավելագույն շեմը հանդիսացող 600քմ պահանջի փոխարեն սահմանվել է 100 քմ:

«Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկատիրության խորհրդի հերթական նիստին բարձրացվել էր հնարավոր ռիսկերի հարցը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար: Հաշվի առնեով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ կառավարության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկ ամսյա շրջանում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորոթյունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկութուն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ