20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ո՞ւմ է թաքցնում Պուտինն իր մեքենայում․ պաշտոնական վարկածին չեն հավատում /տեսանյութ/

Համացանցում մեծ աղմուկ է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեսանյութը։ Նախագահը Վալաամ կղզի էր մեկնել, Վալաամի վանք գնալիս Պուտինն ինքն է վարել մեքենան: Իջնելիս Պուտինը բացել է մեքենայի հետեւի դուռը, այդ ժամանակ էլ կարճ ժամանակով էլ հնարավոր է եղել տեսնել ուղեւորին։ Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել, թե ով էր նստած նախագահի մեքենայում:

Լրագրողների հարցին, թե ով էր նախագահի ուղեւորը, Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարճ ու կոնկրետ պատասխանել է՝  անվտանգության ծառայության աշխատակից։

Եվս մեկ վարկած է առաջ քաշվել, որ իրականում մեքենայում իրոք անվտանգության աշխատակից է, Պուտինն էլ ցանկացել է կոստյումը վերցնել։

Վլադիմիր Պուտինը մեքենայից իջնում է վերնաշապիկով, բացում է հետեւի դուռը՝ պիջակը վերցնելու: Այդ ժամանակ մյուս դռնից իջնում է թիկնապահը՝ նախագահի պիջակը ձեռքին: Իսկ մեքենայում մնացած թիկնապահը պարզապես պետության ղեկավարին ասում է, որ պիջակն արդեն իր գործընկերոջ մոտ է:

Սակայն քչերն են հավատում այս վարկածին։ Շատերը պնդում են, որ ուղեւորը կին էր, ոչ թե տղամարդ։ Մասնագետներն էլ նշում են, որ անվտանգության աշխատակիցները երբեք մեքենայի հետնամասում չեն նստում, նրանք միշտ նրա կողքին են, ում անվտանգությունը պաշտպանում են։ Բացի այդ, մասնագետների խոսքով, անվտանգության աշխատակիցները կարմիր հագուստ չեն կրում։ 

Համացանցի սովորական օգտատերերն էլ վստահ են, որ մեքենայում կին է եղել, նրանք պնդում են՝ տեսանյութում երեւացող ձեռքը չափազանց նուրբ է՝ տղամարդու, առավել եւս՝ անվտանգության աշխատակցի ձեռք լինելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ