Յուրի Վարդանյանի որդուն կալանավորել են խոշոր չափի թմրանյութերի շրջանառության համար
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/Յուրի-Վա_1382511845.jpg)
՛՛Փաստինֆո՛՛-ն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար կալանավորվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից ՛՛Փաստինֆո՛՛-ին հայտնել են, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը):
Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթ: