Ի՞նչի մասին են խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրաձավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Իգիթյանը նկատեց, որ դա ոչ թե հատուկ երկկողմանի հանդիպում է, այլ Վիեննայում «կիսաֆորմալ» ԵԱՀԿ արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստ է, որտեղ ՀՀ և Ադրբեջանի նախարարները հնարավոր է հանդիպեն.
«Ես կարծում եմ, որ այս հանդիպման միակ թեման Ադրբեջանի կողմից այս ռազմական ագերսիայի դադարեցումն է, քանի որ լարված իրավիճակում հնարավոր չէ բանակցությունները շարունակել»-նշեց Հովհաննես Իգիթյանը:
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է փորձի իր բարձրացրած հարցերով ֆոն ստեղծել՝ հաշվի առնելով այն հայտարարությունները,որոնք հնչում են ԵԱՀԿ անդամ երկրների մասնավորապես նախագահող երկիր Ավստիրայի կողմից, ըստ որի որ անընդունելի է ռազմական զենքի գործածումը:
«Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը հարձակվում է, իսկ մենք բոլոր տեղերում պաշտպանվում ենք և ամաչում ենք հարցեր բարձացնել»,-ասաց քաղաքական գործիչը: