30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հո Ծառուկյանին չէ՞ր տեսնելու վարչապետ»

Բոլորը հարձակվել են Սասուն Միքայելյանի ու «Ելք»-ի վրա այն բանի համար, որ Սասունը հայտարարել է, որ ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին դառնա վարչապետ։ Հարձակվել եք, լավ եք արել, բայց երբ քաղաքագիտական օնանիզմից ձանձրանաք, մի հատ հարց ուղղեք ինքներդ Ձեզ․ Սասուն Միքայելյանը որևէ բա՞ն է ասել, որ չի տեղավորվում քաղաքական պրագմատիզմի ու իրատեսության զգացողության մեջ։

Կարծում եմ, որ ոչ։ Սասուն Միքայելյանի ասածը մեկին մեկ տեղավորվում է «Ելք»-ի հռչակած հայեցակարգի մեջ, որն, ըստ էության, կաղապարված է հետևյալ կոնցեպտում․ մենք չենք գոռում «Մահ ռեժիմին», մենք չենք պատրաստվում 4 տարին մեկ մարդկանց փողոց հանել ու սին խոստումներով կերակրել, փոխարենը, մենք ուզում ենք ստաբիլություն ներքաղաքական դաշտում, որովհետև միայն ստաբիլ պայմաններում կարելի է ձևավորել ադեկվատ ու ոչ փողոցային ընդդիմություն։

Բացի դրանից՝ գուցե շատերդ արդեն այնքան եք տարվել քաղաքական երազախաբությամբ, որ արդեն մոռացել էլ եք, որ միայն ասելով չէ։ Հիմա միանգամայն տարօրինակ ու մեծախոսություն չէ՞ր թվա, եթե Սասունն ասեր, որ վարչապետ է տեսնում Նիկոլին կամ էլ Էդմոնին։ Իսկ եթե յուրայիններին չպետք է ասի, ապա ի՞նչ տարբերություն՝ Սերժ Սարգսյանի անունն է տալիս, թե՞ Կարեն Կարապետյանինը։ Ի վերջո, հո Ծառուկյանին չէ՞ր տեսնելու վարչապետ։

Ընդհակառակը, Սասունի ասածի հիմքում չոր քաղաքական հաշվարկ եմ տեսնում, որը լրիվ տեղավորվում է նրա մյուս մտքերի ծիրում։ Կարեն Կարապետյանի վարչապետ մնալու դեպքում ստեղծվելու է տարօրինակ երկիշխանություն, որտեղ դե յուրե երկրի ղեկավար լինելու է Կարապետյանը, իսկ դե ֆակտո՝ Սարգսյանը, ինչը կարող է բերել պատասխանատվության ու հասցեատերերի լղոզվածության, իսկ Սարգսյանի վարչապետ լինելու դեպքում գոնե հստակություն կլինի ու հարցերի դեպքում գլխով իրար վրա ցույց չեն տա՝ «հրեն, ինքն ա շեֆը, իրան էլ ասեք»։

Արման Աբրահամյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ