06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բենզինը կլցնեմ փեսայիս էլ, գեներալին էլ կվառեմ. … /վիդեո/

Այսօր հոկտեմբերի 22-ինՀՀ վերաքննիչ վարչական դատարանում կայացավ՝  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից հարուցված գործի դատաքննությունը: Պահանջը՝ Թամարա Վարդանյանին Հայաստանի հանրապետությունից արտաքսելն է:

Օրեր առաջ Henaran.am-ի  խմբագրություն դիմած Թամարա Վարդանյանը նշել էր, որ չի կարող վստահել արդարադատությանը: Մի փոքր ուշացումով դատարան ներկայացած Թամարա Վարդանյանի փաստաբանը՝ Լուսինե Մինասյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Վարդանյանի սրտի հետ կապված լուրջ խնդիր է առաջացել և վերջինս “Շտապ օգնության” պահանջով տեղափոխվել է հիվանդանոց:

Դատավոր Աշոտ Աբովյանի նախագահությամբ նիստի ավարտին, դատավորը հայտարարեց, որ հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 12-ին, ժամը 17:55-ին:

Հիշեցնենք, Թամարա Վարդանյանը մեղադրվում է տաջիկ գեներալից խարդախությամբ 100 հազար դոլար շորթելու մեջ: Ինչը կինը այլ կերպ է մեկնաբանել .” Ես Տաջիկստանում եղել եմ 17 օր, սակայն տաջիկ փեսայիս մորաքրոջ ամուսինը ոստիկանության գեներալ լեյտենանտ ցանկություն էր հայտնել ինձ հետ կապ ունենալու: Ես մերժեցի նրան,եկավ խմած՝ սկսեց քաշքշել, հրեցի ընկավ ու գլուխը կպավ բազկաթոռի փայտին, վեր կացավ ասեց՝ նակաժու ու պատժեց”:

Մեզ հետ զրույցի ժամանակ Թամարա Վարդանյանը վստահեցրեց, որ անարդար դատավարության դեպքում ինքը կվերահաստատի արդարությունը.”Ես ուժեղ կին եմ: Կհասնեմ Տաջիկստան՝ բենզինը կլցնեմ փեսայիս էլ, գեներալին էլ կվառեմ”:

Ի դեպ, դատական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ Թամարա Վարդանյանը իր փաստաբանի միջոցով նամակ-խնդրանք է ուղարկել Տաջիկստան, որով պարտավորվել է մաս-մաս վճարել շորթած գումարը:

Henaran.am-ի թղթակիցը զրուցեց նաև փաստաբան Լուսինե Մինասյանի հետ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ