29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը անակնկալ հայտարարություն է արել

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստի ժամանակ ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանը հայտարարել է , որ հրաժարավում է  իր շահերի պաշտպաններ Հովհաննես Սարգսյանից եւ Ինգա Ավագյանից: Վարազդատ Սարգսյանը նշել է , որ իր պաշտպաններից հրաժարվելու որեւէ պատճառ չկա, ուղղակի ինքն է այդպես ցանկանում: Դատարանը որոշել է նիստը հետաձգել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ