Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի. Սասուն Միքայելյանը՝ Սերժ Սարգսյանից
«Վերջերս եկել եմ եզրակացության՝ թող Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ավելի ճիշտ կլինի՝ ինքը լինի, որ, վերջիվերջո, մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա պարտավորություն չի վերցրել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հարցին՝ ինչպես դրան կարձագանքի հասարակությունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ վարչապետերի անընդհատ փոփոխության ինստիտուտը կվերանա, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կարձագանքի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակման հարցին հասարակությունը, պատգամավորն ասաց.
«Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել է, լա՞վ է: Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի»: