29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աստղաձորցիները փակել են պետական նշանակության ճանապարհը. թեժ իրավիճակ

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն այսօր՝ հուլիսի 10-ին, փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ  պետական նշանակության  ճանապարհը:

Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Աստղաձորի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ գյուղում թեժ ու անմխիթար  իրավիճակ է , որովհետև  արդեն 10 օր  բնակիչները զրկված են ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրից:

«Հողերը վառվում են, բերքը լրիվ փչանում է: 510 հեկտար միայն կարտոֆիլի ցանքատարածություններն են, չհաշված մնացած ցանքատարածություններւ: Պատերացնում եք առանց խմելու ջրի ենք մնացել գյուղում մարդիկ ե ապրում չէ՞, երեխեք են մեծանում: Էս շոգին առանց ջուր սարսափելի է»,-ասաց համայնքի ղեկավարաը:

Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ բնակիչների խմելու ջրի խնդիրը լուծվում է խորքային հորից ջուր վերցնելով, սակայն, այդ տարբերակով էլ գյուղում ընդամենը 1 ժամ է ջուր լինում:

«Պատկան մարմինները զբաղվում են, բայց խնդիրը մնում է չլուծված: Ես չեմ կարող գյուղացիներին հանդարտեցնել: Այս պահին բացել են պետական նշանակության ճանապարհը, բայց ցանկացած պահի պատրաստ են ծայրահեղ քայլի»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ