11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու վճիռն ուժի մեջ է մտել

Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը Պոդոլսկում ճանապարհային պատահարի պատճառ է դարձել, առաջիկայում Հայաստանին կփոխանցեն՝ հայրենիքում պատիժը կրելու համար: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հաղորդել են Ռուսաստանի արդարադատության նախարարությունում:

Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան փոխադրելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 4-ին: Հայկական կողմը տեղեկացվել է այդ մասին:

Արդարադատության նախարարությունում պարզաբանել են, որ ՌԴ Քրեադատավարական օրենսգրքի 391 հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ կարգով դրա բողոքարկման ժամկետի ավարտից հետո:

Հրաչյա Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ. հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60 մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Հայ վարորդը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Ավելի վաղ Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու գործընթացը ձգձգվում է, քանի որ նրա դեմ մի քանի քաղաքացիական հայց է ներկայացվել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ